ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.08.2020
«ԳԼՈՄՄԱ» ԱԿ-ի կողմից ներկայացված Երևանի թիվ 111 հիմնական դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. օգոստոսի 24-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում՝ վարչական ղեկավարի նստավայրի նիստերի դահլիճում տեղի կունենան Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվող Երևանի թիվ 111 հիմնական դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), կամ՝ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: