06.08.2014
Ս.թ. օգոստեսի 12-ին տեղի կունենան Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի Կիրճի տեղամասի թիվ 1/2001 հորատանցքի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան <<Ջերմուկ գրուպ>> ՓԲԸ-ի կողմից՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի Կիրճի տեղամասի թիվ 1/2001 հորատանցքի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Ջերմուկի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-09-09-78: