12.08.2020
«Լեգալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի 1-ին փողոց թիվ 1/2 հասցեում նախատեսվող հանգստի տնակների կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. օգոստոսի 19-ին, ժամը 11:30-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Լեգալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի 1-ին փողոց թիվ 1/2 հասցեում նախատեսվող հանգստի տնակների կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), կամ՝ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: