ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.08.2014
Ս.թ. օգոստոսի 8-ին տեղի կունենան <<Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220կվ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերակառուցման>> աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 12.00-ին Երևան քաղաքի, Զ. Անդրանիկի 1 հասցեում տեղի կունենան <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ի կողմից՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված <<Հրազդան ՋԷԿ-ը Շինուհայր ենթակայանին միացնող 220կվ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վերակառուցման>> աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: