ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.07.2014
Ս.թ. հուլիսի 29-ին տեղի կունենան <<Արտավան -1>> և <<Արտավան-2>> ՓՀԷԿ-երի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հուլիսի 29-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավանի գյուղապետարանում տեղի կունենան <<Արտավան ՀԷԿ>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված <<Արտավան -1>> և <<Արտավան-2>> ՓՀԷԿ-երի ախշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Արտավանի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-23-03-18: