ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.07.2020
<<Դսեղի ծովեր>> բնության հուշարձանի տարածքում՝ զիփլայնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի աշխատանքների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2020թ. օգոստոսի 10-ին, ժամը 12-30-ին Լոռու մարզի Դսեղի   համայնքապետարանում/հասցե՝ գյուղ Դսեղ, հրապարակ 1/ կազամերպել և իրականացնել՝ «Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ <<Դսեղի ծովեր>> բնության հուշարձանի տարածքում՝ զիփլայնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: