ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.07.2020
«ԱԴԴՐԵՍՍ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փող. հ. 45/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. օգոստոսի 10-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարչական շենքում տեղի կունենան Կ. Ուլնեցու փող. հ. 45/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: