ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2022
«Էյ Սի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղ 49-րդ փողոցի թիվ 60, 66 և 38-րդ փողոցի թիվ 21, 25 հասցեներում բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,2022թ . փետրվարի 24-ին, ժամը 11։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի, Ջրվեժի համայնքապետարանում (ՀՀ Կոտայքի մարզ, գ.Ջրվեժ, Մելքոնյան 76) տեղի կունենա «Էյ Սի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղ 49-րդ փողոցի թիվ 60, 66 և 38-րդ փողոցի թիվ 21, 25 հասցեներում բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: