ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2020
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 31-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն ավան 1/3 հասցեում տեղի կունենան «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի  վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: