15.07.2014
Ս.թ. հուլիսի 24-ին տեղի կունենան ԱԳԼՃ կայանի կառուցման վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հուլիսի 24-ին ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղապետարանում տեղի կունենան <<ՍԱԷ Գազ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ԱԳԼՃ կայանի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-20-70-36: