ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.07.2014
Ս.թ. հուլիսի 17-ին տեղի կունենան <<Արևիկ>> ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հուլիսի 17-ին ժամը 15.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի գյուղապետարանում տեղի կունենան <<Զանգեզուր էներգո>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ <<Արևիկ>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-30-03-20: