ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.07.2020
«Հիսալգագ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կաքավաձորի տուֆերի հանքավայրի Կարմիրսարի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

      «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Կաքավաձորի համայնքապետարանում տեղի կունենան «Հիսալգագ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կաքավաձորի տուֆերի հանքավայրի Կարմիրսարի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ)։
       Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: