ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.07.2014
Ս.թ. հուլիսի 21-ին տեղի կունենան Ձիթհանքովի պեմզային տուֆի հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հուլիսի 21-ին ժամը 12.00-ին Երևան քաղաքի Նոր-Արեշ 7-րդ փող. տուն 43 հասցեում տեղի կունենան <<Վեստա>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Ձիթհանքովի պեմզային տուֆի հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: