08.07.2020
«Էյ Էմ Թի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Արամուսի բազալտների հանքավայրի «Էյ Էմ Թի» տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանում տեղի կունենան Կոտայքի մարզի Արամուսի բազալտների հանքավայրի «Էյ Էմ Թի» տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: