09.07.2014
Ս.թ. հուլիսի 17-ին տեղի կունենան Սևան քաղաքի 4-րդ փողոց թիվ 2 հասցեում հանգստի գոտու /ժամանակակից արվեստի կենտրոն թանգարան և արտ հոթել/ աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հուլիսի 17-ին ժամը 12.00-ին Երևան քաղաքի, Փ. Բյուզանդի 1/3 շենքի, 7-րդ հարկում տեղի կունենան քաղաքացի Դ. Երզինկյանի կողմից՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 4-րդ փողոց թիվ 2 հասցեում հանգստի գոտու /ժամանակակից արվեստի կենտրոն թանգարան և արտ հոթել/ աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: