ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.07.2014
Ս.թ. հուլիսի 8-ին տեղի կունենան <<Ձագեձոր-2>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հուլիսի 8-ին ժամը 15.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձորի գյուղապետարանում տեղի կունենան <<Քաջարան Մոնտաժ>> ՍՊԸ-ի կողմից՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված <<Ձագեձոր-2>> ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Լեռնաձորի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-99-97-55 :