ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.06.2020
«ԷԿՈՔԻՄՍԻՆԹԵԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Էրեբունի համայնքի արդյունաբերական գոտում՝ Արին-բերդի 3-րդ նրբ.6/2 հասցեում նախատեսվող դիզելային վառելիքի ծծմբազերծման արտադրամասի աշխատանքների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2020թ. հուլիսի 7-ին ժամը 12:00-ին Երևանի քաղաքի Սունդուկյան 23/100 հասցեում տեղի կունենան «ԷԿՈՔԻՄՍԻՆԹԵԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Էրեբունի համայնքի արդյունաբերական գոտում՝ Արին-բերդի 3-րդ նրբ.6/2 հասցեում նախատեսվող դիզելային վառելիքի ծծմբազերծման արտադրամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: