ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.06.2014
Ս.թ. հուլիսի 7-ին տեղի կունենան Դիլիջան քաղաքի Շամախյան տեղամաս 33 քառ., 11 անտառամասում նախատեսվող հանգստի գոտու նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հուլիսի 7-ին ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում տեղի կունենան քաղաքացի Սեմար Հարությունյանի կողմից ներկայացված՝ Դիլիջան քաղաքի Շամախյան տեղամաս 33 քառ., 11 անտառամասում նախատեսվող հանգստի գոտու նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-95-55-00: