ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.06.2020
«Կոնստանտա Բիլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի «Արթիկ քաղաքի փակ քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման» նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. հուլիսի 2-ին ժամը 11:00-ին Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Կոնստանտա Բիլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի «Արթիկ քաղաքի փակ քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման» նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: