ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.06.2020
 «Մառա և Դուստրեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական  գնահատման հայտի վերաբերյալ  

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Վաղարշապատի քաղաքապետարանի շենքում  տեղի կունենան «Մառա և Դուստրեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Վաղարշապատի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական  գնահատման հայտի վերաբերյալ  հանրային քննարկումներ (երկրորդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: