ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.06.2020
«ԷՆ ԷՅ ՈւՈԹԵՐ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Քուչակ գյուղի մոտակայքում շշալցման գործարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. հունիսի 30-ին, ժամը 12։00-ին Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի միջնակարգ դպրոցի շենքում տեղի կունենան «ԷՆ ԷՅ ՈւՈԹԵՐ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Քուչակ գյուղի մոտակայքում շշալցման գործարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: