ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.06.2020
«ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ Արզնի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների աշխատանքների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 1-ին, ժամը 12:00-ին Արզնիի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արզնի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/64 հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: