16.06.2020
«Բեսթ Ռոուդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Վերիշենի խճա-կոպճաքարային հանքերևակման տեղամասում 2019-2020թթ. ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. hունիսի 30-ին, ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն բնակավայրի ղեկավարի նստավայրում, տեղի կունենան «Բեսթ Ռոուդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Վերիշենի խճա-կոպճաքարային հանքերևակման տեղամասում 2019-2020թթ. ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: