ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.06.2020
«Մառա և դուստրեր» ՍՊԸ կողմից ներկայացված Երևան քաղաքի 116 դպրոցի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունիսի 26-ին, ժամը 11:00-ին Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 2-րդ զանգված Երևանի թիվ 116 հիմնական դպրոցում տեղի կունենան «Մառա և դուստրեր» ՍՊԸ կողմից ներկայացված Երևան քաղաքի 116 դպրոցի վերակառուցման` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: