ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.06.2020
Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Բոնանո» ՍՊԸ-ի Լոռու մարզի Կյուրեղի քվարցիտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. hունիսի 25-ին, ժամը 12:00-ին Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Բոնանո» ՍՊԸ-ի Լոռու մարզի Կյուրեղի քվարցիտների հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: