09.06.2020
«Աջափնյակ վարչական շրջան, Թ. Նազարբեկյան թաղամաս 41/8 հասցեյում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի Ա և Բ մասնաշենքերի կառուցման աշխատանքների վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունիսի 22-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի, Աջափնյակ վարչական շրջանի, Ֆուչիկի 32/3 հասցեյում տեղի կունենա «Շինարտ Գրուպ» ՍՊԸ կողմից Աջափնյակ վարչական շրջան, Թ. Նազարբեկյան թաղամաս 41/8 հասցեյում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի Ա և Բ մասնաշենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: