ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.06.2020
«ԱԳ ՏԵԿ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արին-Բերդի փ. 5/3 հասցեում նախատեսվող կապարի թափոնների վերամշակման /ձուլման/ արտադրամասի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունիսի  15-ին ժամը 11:00-ին Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջան, Արին-Բերդի փ. 5/3 հասցեում տեղի կունենան «ԱԳ ՏԵԿ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արին-Բերդի փ. 5/3 հասցեում նախատեսվող կապարի թափոնների վերամշակման /ձուլման/ արտադրամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: