ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.06.2014
Ս.թ. հունիսի 25-ին տեղի կունենան Սևան քաղաքի 4-րդ փողոց թիվ 2 հասցեում նախատեսվող հանգստի գոտու /ժամանակակից արվեստի կենտրոն, թանգարան և արտ. հոթել/ նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 25-ին ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան Սևան քաղաքի 4-րդ փողոց թիվ 2 հասցեում նախատեսվող հանգստի գոտու /ժամանակակից արվեստի կենտրոն, թանգարան և արտ. հոթել/ նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Սևանի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-41-93-93: