ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.10.2017
Էջմիածին քաղաքի կենտրոնական փողոցների վերակառուցման, ճանապարհների հիմնանորոգման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետարանում տեղի կունենան «Էջմիածին քաղաքը, որպես համայն հայության հոգևոր և խոշոր զբոսաշրջային կենտրոն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու նպատակով նախատեսվող կենտրոնական փողոցների վերակառուցման, արդիականացման, պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման, դեպի եկեղեցիներ տանող փողոցների, ճանապարհների հիմնանորոգման» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www

.mnp.am, Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010221568, 010220218: