ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2020
«Գրին Ս» ՍՊԸ-ի Գեղարքունիքի մարզի Արևասարի գաբրոների երևակման  տեղամասում 2020-2022թթ. կատարվելիք երկրաբանահետախուզական  աշխատանքների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունիսի 9-ին ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում՝ գյուղապետարանի շենքում, տեղի կունենա «Գրին Ս» ՍՊ ընկերության Գեղարքունիքի մարզի Արևասարի գաբրոների երևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: