ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2020
«Մագաս» ՍՊԸ-ի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջան, Հ.Գյուրջյան  փողոց 11/4, 11/5 և 25/1 հասցեներում նախատեսվող   բազմաբնակարան բնակելի համալիրի վերաբերյալ 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունիսի 11-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Աշխաբադի փողոց 9/2 հասցեում տեղի կունենա «Մագաս» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ Գյուրջյան փողոց 11/4 հասցեում նախատեսվող բնակելի շենքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: