ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.08.2014
Ս.թ. օգոստոսի 19-ին տեղի կունենան Կապան համայնքի գլխավոր հատակագծում փոփոխությունների և մի քանի հատվածների գոտևորման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. օգոստոսի 12-ին ժամը 15.30-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Կապան համայնքի գլխավոր հատակագծում փոփոխությունների և մի քանի հատվածների գոտևորման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Կապանի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: