ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.05.2020
<<Յուլի Դալի>> ՍՊԸ-ի  Վայոց ձորի մարզի Գնիշիկի քվարցիտների հանքերևակման «Փայլ» տեղամասում 2020-2021թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. հունիսի 4-ին, ժամը 12:00-ին Վայոց Ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի Խաչիկ բնակավայրի մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի կունենան «Յուլի Դալի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վայոց Ձորի մարզի Գնիշիկի քվարցիտների հանքերևակման «Փայլ» տեղամասում 2020-2021թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011-22-02-17: