18.05.2020
«ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԲԸ Համակցված շոգեգազային ցիկլով (հշգց) էներգաբլոկի GT13E2 գազատուրբինի կոմպրեսորի արդիականացման վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. հունիսի 1-ին, ժամը 12:00-ին ք.Երևան, Արին-Բերդի 3-րդ նրբ. հասցեում տեղի կունենա «ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԲԸ Համակցված շոգեգազային ցիկլով (հշգց) էներգաբլոկի GT13E2 գազատուրբինի կոմպրեսորի արդիականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: