ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.05.2020
«Վելլի Բեյ» ՍՊԸ կողմից, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում Միկոյան 9/3 հասցեում նախատեսվող ռեստորանային համալիրի կառուցման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման սահմանված կարգով, 2020թ. մայիսի 27-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի 286/6 հասցեում տեղի կունենա «Վելլի Բեյ» ՍՊԸ կողմից, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում Միկոյան 9/3 հասցեում նախատեսվող ռեստորանային համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: