ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.05.2020
<<Լուսի-Արեգ>> ՍՊԸ-ի Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փ. 82 հասցեում նախատեսվող բանեցված մարտկոցների հավաքման, վերամշակման արտադրամասի  վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. մայիսի  22-ին ժամը 11:00-ին Երևանի Շիրակի փողոց 82 հասցեում տեղի կունենան <<Լուսի-Արեգ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փ. 82 հասցեում նախատեսվող բանեցված մարտկոցների հավաքման, վերամշակման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ/4-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: