ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.06.2014
Ս.թ. հունիսի 26-ին տեղի կունենան Արջուտի ոսկու հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 26-ին ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Արջուտի գյուղապետարանում տեղի կունենան Արջուտի ոսկու հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29), Արջուտի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-29-99-71: