ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.05.2020
«Սյուզի Հրաչյա» ՍՊԸ-ի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի /Ծակքարի/ պեռլիտային ավազների  հանքավայրի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. մայիսի 26-ին, ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքապետարանում տեղի կունենան «Սյուզի Հրաչյա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի /Ծակքարի/ պեռլիտային ավազների  հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության փաթեթի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: