ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.05.2020
«Ատլանտ գրուպ» ՍՊԸ-ի Ռոստոմի փող. հհ 26, 26/1, 26.2, 26/3, 26/4, 32/1, 32/3, 32/4, 32/6, 32/7 և Նար-Դոսի փող. հհ 53/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. մայիսի 21-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Ռոստոմի փող 26 հասցեում տեղի կունենա «Ատլանտ գրուպ» ՍՊԸ-ի Ռոստոմի փող. հհ 26, 26/1, 26.2, 26/3, 26/4, 32/1, 32/3, 32/4, 32/6, 32/7 և Նար-Դոսի փող. հհ 53/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: