<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. մայիսի 22-ին ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի շենքում տեղի կունենան Հովհաննես Չոլախյանի կողմից Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյանց փողոց NN 18/4 և 18/5 հասցեներում նախատեսվող հյուրանոցի, ռեստորանային մասնաշենքի, հանգստյան տնակների կառուցման և գոյություն ունեցող հանգստյան տնակների վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: