ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.05.2020
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ կողմից Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցվող բնակելի և հասարակական շենքերով /«Վերածնունդ» երիտասարդական ավան/ թաղամասի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման սահմանված կարգով, 2020թ. մայիսի 19-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 8/2 հասցեում /145 տարածք/ տեղի կունենա «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ կողմից Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցվող բնակելի և հասարակական շենքերով /«Վերածնունդ» երիտասարդական ավան/ թաղամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: