<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. մայիսի 20-ին ժամը 11:00-ին Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում տեղի կունենան <<Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի <<Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/311 թույլտվությամբ տրամադրված տեղամասի ընդլայնման՝ օգտակար հանածոյի արդյունահանում (ներառյալ ՊՄԿ-ի վերազինում՝ հասցնելով նրա արտադրողականությունը 3,5մլն.տ/տարից մինչև 4,5մլն.տ/տարի)>> շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: