ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2020
 «Արաբկիր» ԲԿ-ի Փափազյան 32 հասցեում նախատեսվող բժշկական կենտրոնի կառուցման վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. մայիսի 15-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Մամիկոնյանց 30 հասցեում տեղի կունենան՝ «Արաբկիր» ԲԿ-ի Փափազյան 32 հասցեում նախատեսվող բժշկական կենտրոնի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: