ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2014
Ս.թ. հունիսի 6-ին տեղի կունենան ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան գյուղական համայնքում նախատեսվող <<Քաջարանց>>ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 6-ին ժամը 15.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետարանում տեղի կունենան <<Արև և Ջուր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Քաջարանց>> ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան Կոմիտաս 29), Քաջարանի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 098-40-54-71: