26.05.2014
Ս.թ. հունիսի 3-ին տեղի կունենան Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Սեբաստիա փող. 141/4, 45, 143, 143/1, 143/2 հասցեներում առևտրի կենտրոնի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 3-ին ժամը 12.00-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վարչակազմի շենքում (ք. Երևան, Սեբաստիայի 32) տեղի կունենան Շ. Մկրտչյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Սեբաստիա փող. 141/4, 45, 143, 143/1, 143/2 հասցեներում առևտրի կենտրոնի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան Կոմիտաս 29), հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68: