11.03.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված «Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոն»-ի կառուցման վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. մարտի 24-ին ժամը 15:00-ին Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված «Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների միասնական սպասարկման կենտրոն»-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: