ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.05.2014
Ս.թ. մայիսի 15-ին տեղի կունենան Բյուրականի տուֆի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. մայիսի 15-ին ժամը 12.00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի գյուղապետարանում տեղի կունենան <<Աշտարակի քարհանք>> ԲԲԸ կողմից ներկայացված Բյուրականի տուֆի հանքավայրի նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան Կոմիտաս 29), Բյուրականի գյուղապետարանում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-88-88-11: