ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.02.2020
<<Կոնստանտա Բիլդ>> ՍՊԸ-ի <<Արթիկ քաղաքի փակ քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման>> նախատեսվող գործունեության վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. մարտի 2-ին ժամը 12:00-ին Արթիկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա <<Կոնստանտա Բիլդ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի <<Արթիկ քաղաքի փակ քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման>> նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: