08.05.2014
Ս.թ. մայիսի 13-ին տեղի կունենան <<Կեչուտ-1>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. մայիսի 13-ին ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազի գյուղապետարանում տեղի կունենան <<ՎուԴին>> ՍՊԸ կողմից ներկայացված <<Կեչուտ-1>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան Կոմիտաս 29), Գնդեվազի գյուղապետարանում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 077-17-08-05: