«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (ք.Երևան, Դ.Անհաղթ փողոց 11 հասցեում՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում) տեղի կունենա քաղաքացի Դավիթ Աղաբեկյանի կողմից ներկայացված, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ուլնեցի փողոց 45/5 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: